Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 58Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2025 թվականի N 58Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, <<ՅԱՆ ՏԵՔՍՏԻԼ>> ՍՊԸ գործադիր տնօրեն Արման Վարազդատի Սմբատյանը 2025թ․ փետրվար ամսվա ընթացքում Շատին գյուղի 5-րդ փողոցի 1 փակուղի 1/1 շենքի հարակից տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողամասում, առանց համապատասխան թույլտվության  ինքնակամ իրականացրել է շինարարություն՝ ճանապարհի ձախակողմյան հատվածում մոտ 15 մետր երկարությամբ և մոտ 1,5 մետր բարձրությամբ կառուցել է բետոնյա հենապատ, ինչով  խախտվել են Հայաստանի  Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթեր տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման պահանջները

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման  մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով՝ 

                                                                  որոշում  եմ`

 1.Հայաստանի Հանրապետության Կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման  նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին >> 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման պահանջները խախտելու համար  կասեցնել Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին գյուղի 5-րդ փողոցի 1 փակուղի 1/1 շենքի հարակից տարածքում <<ՅԱՆ ՏԵՔՍՏԻԼ>> ՍՊԸ գործադիր տնօրեն Արման Վարազդատի Սմբատյանի կողմից իրականացվող շինարարությունը։

  2.Առաջարկել  Ա․ Սմբատյանին շինարարությունն իրականացնել ՀՀ կառավարության 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշմամբ պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում։

  4.Որոշումն ուժի մեջ է մտնում պատճենը Արման Սմբատյանին հանձնելու հաջորդ օրվանից և կարող է գանգատարկվել դատական կարգով՝  երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner