|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 դեկտեմբերի 2019 թվականի N 80 Ա |
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂՆՋԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ,,ԲԷՑ,, ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին, 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 17.01.2001թ. թիվ 30-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման 13-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 07/11/2019թ. թիվ 97 դրական եզրակացությունը
ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում Աղնջաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող ՙՙԲԷՑ՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-007-0146-0065, մակերեսը՝ 0,0267 հա/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի, բարձրավոլտ /400ԿՎ/ էլեկտրհաղորդման օդային գծերի հենասյուների կառուցման և սպասարկման համար:
|
Կողմ -6 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԲՒԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(532.70 Կբ)
|
|
(102.71 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|