Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման 58-րդ կետը, Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Հորբատեղ գյուղի նախկին բնակիչ հանգուցյալ Ստեփան Խաչատուր Ազիզյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Ալվարդ Ատոմի Ազիզյանի (կինը), հանգուցյալ Անուշ Ստեփանի Ազիզյանի (աղջիկը), Հրանուշ Ստեփանի Ազիզյանի (աղջիկը) սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-030-0027-0015, տարածքը՝ 0,12հա) տրամադրել Եղեգիս համայնք, Հորբատեղ գյուղ, 1-ին փողոց, թիվ 23 հողամաս հասցեն: