|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 դեկտեմբերի 2021 թվականի N 105 Ա |
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՄՈՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշումն և հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության`
- 2.13617հա մակերեսով արոտավայր հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-029-0102- / փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման:
- 0.93601 հա մակերեսով արոտավայր հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-029-0102- / փոխադրել հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը պատմական և մշակութային:
2.Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը: |
Կողմ -5 ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ | Դեմ -1 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|