Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Հ. Ղազարյանի՝ հողամասից հրաժարվելու մասին գրավոր դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմանների 14-րդ փողոց 1 հասցեում գտնվող, քաղաքացի Հայրապետ Սամվելի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0101-0002, մակերեսը՝ 0,05672 հա) ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: