Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 23-ը հուլիսի 2015 թվականի N828-Ն որոշման դրույթները, Վայոց ձորի մարզպետի 25/06/2024 թվականի N01/06.2/4196-2024 գրությունը և ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Հորս գյուղի 4-րդ փողոց թիվ 32/4 հասցեում գտնվող քաղաքացի Հարություն Սերյոժայի Ստեփանյանի սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 10-031-0014-0009, մակերեսը՝ 0,09826 հա) գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման: