Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
1.Թույլատրել Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց /մշտական/ բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝
1)արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0136-0006, մակերեսը 237,12999հա,
2)այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0105-0020, մակերեսը 29,21801հա,
3)արոտավայր, այլ հողատեսքեր, կադաստրային ծածկագիր 10-029-0105-0023, մակերեսը 272,91379հա, որից արոտավայր 262,9846հա, այլ հողատեսք 9,92919 հա,
4)արոտավայր, այլ հողատեսքեր, կադաստրային ծածկագիր 10-029-0136-0001, մակերեսը 1017,1971հա, որից արոտավայր 715,93021հա, այլ հողատեսք 301,26689 հա,
5)խոտհարք հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0136-0005 , մակերեսը 20,77496հա։
Ընդամենը՝ 1577,23385հա։
2.Անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով: