Այսօր: Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 201
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 229Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2026 թվականի N 229Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ՝ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 10/09/2026թ. թիվ 58Ա, 10/09/2026թ. թիվ 67Ա, 10/09/2026թ. թիվ 68Ա որոշումները ․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ     Ե Մ

 Հայտարարություն տալ Առավոտ օրաթերթում հողամասերի՝ վարձակալության տրամադրման նպատակով մրցույթ հետևյալ բովանդակությամբ՝ «2026 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 11:30-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա հողամասերի վարձակալության տրամադրման նպատակով մրցույթ՝ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի համար, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեութուն ծավալելու նպատակով․

1)Շատին գյուղ, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0231-0086, մակերեսը՝ 0,65459հա։

2)Շատին գյուղ, կադաստրային ծածկագիր՝    10-035-0231-0084, մակերեսը՝ 0,95հա։

Մեկնարկային գին սահմանել՝    0,65459հա մակերեսով  այլ հողատեսքի համար 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ և  0,95հա մակերեսով  այլ հողատեսքի համար 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:

3)Հերմոն գյուղ, կադաստրային ծածկագիր 10-029-0130-0007, մակերեսը 0,03753հա:

  Մեկնարկային գին սահմանել 3000(երեք հազար) ՀՀ դրամի չափով:

4)Եղեգիս գյուղ, կադաստրային ծածկագիր 10-021-0114-0168, մակերեսը 0,31259 հա:

   Մեկնարկային գին սահմանել 4000 (չորս հազար) ՀՀ դրամի չափով:

Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն, և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճար՝ 10 000 դրամ։»։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner