|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մայիսի 2022 թվականի N 72Ա |
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՄՈՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,26784 ՀԱ ԵՎ 0,56208ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասերը /կադաստրային ծածկագիր՝ 10-029-0116-0032, մակերեսը՝ 0,56208հա և կադաստրային ծածկագիր՝ 10-029-0120-0014, մակերեսը՝ 0,26784հա/ աճուրդով օտարելու մասին: 2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 150%-ի չափով: 3. Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: |
Կողմ -6 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԲՒԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՕՀԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|