Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 209Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 209Ն

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 27 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 27 հունվարի 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 2Ն որոշման 9-րդ կետը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ  պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Եղեգիս համայնքի 27 հունվարի 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 2Ն որոշման մեջ կատարել հետևյալ վերաբաշխումը․

1)Պակասեցնել՝ 

Համայնքի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 01 դաս 01 օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում ոլորտի, տնտեսագիտական դասակարգման  4235- կառավարչական ծառայություններ հոդվածից 500,0 հազար (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։

ավելացնել`

ա.Գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 01 դաս 01 օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 4823- պարտադիր վճարներ հոդվածին 500,0 հազար (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner