Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 20Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2023 թվականի N 20Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ` ԹԻՎ 3 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

 ավագանին որոշում է՝

1.Հաստատել 24-ը մարտի 2023թ. թիվ 3 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝

2․Ավագանու 14/12/2022թ․ «Եղեգիս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի N 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 120Ն որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին,

3․Եղեգիս համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,

4․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին,
5․Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին,
6.Ավագանու 23/12/2022թ․ «2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 145Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին,
7․Եղեգիս համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի երրորդ նիստի օր սահմանելու մասին,
8․Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
9.Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող ավտոտնակները, ծածկը կառուցապատող Մխիթար Խաչիկի Վարդանյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին,
10․Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված ուղերձ ընդունելու մասին,
11․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց /մշտական/ բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու մասին,
12․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողատեսքերից աճուրդային կարգով օտարելու մասին,
13․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից աճուրդային կարգով օտարելու մասին,
14․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր հողատեսքերից աճուրդային կարգով օտարելու մասին,
15․Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
16․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերը ուղղակի վաճառքով օտարելու մասին,
17․Եղեգիս համայնքի ավագանու 17/02/2023թ․ թիվ 14Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին,
18․Եղեգիս համայնքի ավագանու 29/06/2021թ․ թիվ 65Ա, 13/08/2021թ․ թիվ78Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Եղեգիս  համայնքին սեփականության  իրավունքով  պատկանող «Եղեգիսի  համայնքային  տնտեսություն» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրած գյուղատնտեսական տեխնիկաներով, տրանսպորտային միջոցներով մատուցվող ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու և մեխանիզատորի, վարորդի, տրակտորիստի վարձատրության չափ սահմանելու  մասին,
19Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

 


Կողմ -8

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -4

ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner