Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետի պահանջներով
ավագանին որոշում է՝
1․Անհետաձգելի համարել Եղեգիս համայնքում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման համար հողամասի գնումը։
2․Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ համապատասխան որոշմամբ թույլ տալու սույն որոշման 1-ին կետում նշված գնումը կատարելու մեկ անձից՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների պահանջները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։