Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Հերմոն Սիրանեսի փողոց 9 հասցեում գտնվող քաղաքացի Ժորա Հրանտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-029-0006-0016) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 16-րդ կետի ա) ենթակետի դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի գյուղ Հերմոն Սիրանեսի փողոց 9 հասցեում գտնվող քաղաքացի Ժորա Հրանտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-029-0006-0016, մակերեսը 0,268 հա) առկա 126,17ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը ճանաչել օրինական և անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է անշարժ գույքի հատակագիծը)։
2․Ինքնակամ կառույցն օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024AC9YMG:
3․Օրինականացման համար սահմանված վճարը 126,17ք/մ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության հյուրատուն կառույցի համար գումարը կազմում է 159 226,54 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։