Այսօր: Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 226Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2026 թվականի N 226Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001-0038) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցներըը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցների և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումը, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի բ) ենթակետի, և 18-րդ կետի ա) ենթակետի դրույթները․  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ      Ե Մ

1․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Սլավիկ Լևուշի Բաբլանյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ Լալա Կորյունի Տիգրանյանի (կինը), Աննա Սլավիկի Բաբլանյանի (աղջիկը), Մանվել Սլավիկի Բաբլանյանի (տղան) սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001-0038, մակերեսը՝ 0,19679 հա) տալ ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք, գյուղ Շատին, 23-րդ փողոց, 2-րդ փակուղի, տուն 6 հասցեն:

2․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Սլավիկ Լևուշի Բաբլանյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ Լալա Կորյունի Տիգրանյանի (կինը), Աննա Սլավիկի Բաբլանյանի (աղջիկը), Մանվել Սլավիկի Բաբլանյանի (տղան) սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001-0038, մակերեսը՝ 0,19679 հա)  առկա 178,78ք/մ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ կառույցները (բնակելի նպատակային նշանակության շինություններ՝ անասնաշենք, բաց պատշգամբ, ծածկ և ավտոտնակ) ճանաչել օրինական և շինության նկատմամբ սեփականատերերի սեփականության իրավունքը (կցվում է շինության հատակագիծը)։

3․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2026PY6M2L:

 4.Օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 67 686,108 (վաթսունյոթ հազար վեց հարյուր ութսունվեց ամբողջ մեկ հարյուր ութ հազարերորդական) ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 113 060  հաշվեհամարին:

 5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.52 Մբ)
(66.28 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner