Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ, 76-րդ հոդվածների և 78-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 19/04/2024թ․ թիվ 33Ա որոշումը, Եղեգիս համայնքի մրցութային հանձնաժողովի 31/07/2024թ. արձանագրությունը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0163-0065, մակերեսը՝ 0,09576 հա) հողամասը 25 (քսանհինգ) տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Աղնջաձոր գյուղի բնակիչ Ռոբերտ Մարտինի Հայրապետյանին։
1)Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 6464 (վեց հազար չորս հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամ:
2)Տարեկան վարձավճարը սահմանել 327 (երեք հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ, որը կազմում է տվյալ հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 838 տոկոսը և պետք է մուծվի 900 355 104 051 հաշվեհամարին:
3)Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 27 ՀՀ դրամ:
4)Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
5)0,09576հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքի հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 39 ՀՀ դրամ։
6)Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
7)Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը: