Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին և 3)-րդ կետերի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 8-ի «Եղեգիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 134Ա որոշման բովանդակությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ
«Եղեգիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
հանձնաժողովի նախագահ՝ Ա. Գաբրիելյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
արձանագրող՝ Է. Ղարիբյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի Ժ/Պ
անդամներ՝ Ռ. Ոսկանյան - համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Ա․ Սիմոնյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
Հ․ Պողոսյան -համայնքի ավագանու անդամ
2. Մրցութային գործընթացում սակարկություններն իրականացնող (աճուրդավար) նշանակել Ա․ Սիմոնյանին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։»։
2․Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 137Ա որոշման հավելվածում «Արտաշ Արտաշյան» բառերը փոխարինել «Էլիզա Ղարիբյան» բառերով։