Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ, 76-րդ հոդվածների և 78-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 10/09/2026թ․ թիվ 68Ա որոշումը, Եղեգիս համայնքի մրցութային հանձնաժողովի 28/10/2026թ. արձանագրությունը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0114-0168, մակերեսը 0,31259հա) հողամասը 25 (քսանհինգ) տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված քաղաքացի Սարգիս Սասնիկի Գաբրիելյանին։
1)Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 21100 (քսանմեկ հազարմեկ հարյուր) ՀՀ դրամ:
2)Տարեկան վարձավճարը սահմանել 4200 (չորս հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, որը կազմում է տվյալ անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափի 3307 տոկոսը և պետք է մուծվի 900 355 113 052 հաշվեհամարին:
3)Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 350 ՀՀ դրամ:
4)Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
5)0,31259հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 127 ՀՀ դրամ։
6)Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
7)Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը: