Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքն աճուրդով օտարելու մասին․
կադաստրային ծածկագիր 10-021-0107-0006 , մակերեսը 1,4հա, մեկ լոտ։
2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 200 (երկու հարյուր) տոկոսը:
3. Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։