Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին, 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ. «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտեվորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ևփոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով»-ի 17/07/2023թ. N2/փ-197 դրական եզրակացությունը
ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Սալլի գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Արմեն Ավետիկի Հայրապետյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող, այլ հողատեսք հողատեսքից (0,41495հա մակերեսով, 10-038-0116-0033 կադաստրային ծածկագրով, որից՝ 0,188հա վարելահող և 0,22695հա այլ հողատեսք) առանձնացված 0,3հա (որից՝ 0,188հա վարելահող և 0,112հա այլ հողատեսք) հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։