Այսօր: Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 16Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 փետրվարի 2026 թվականի N 16Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխի 33.1․-րդ կետի բ) ենթակետը, 33.2․-րդ կետը, 35-րդ կետի բ) ենթակետը, 35․1․-րդ կետը, Եղեգիս համայնքի ավագանու 23/01/2026թ․ թիվ 9Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2)-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի 9-րդ փողոց թիվ 2 հասցեում գնվող 0.09395 հա հողամասը (ծածկագիր՝ 10-010-0082-0024, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման)  և հողամասի վրա ինքնակամ կառուցված 242,56քմ  հասարակական նպատակային նշանակության շինությունները գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով  օտարել կառուցապատող Վահագն Վոլոդյայի Մարգարյանին հետևյալ հաշվարկված գումարներով.

ա․242,56քմ  հասարակական նպատակային նշանակության շինությունների համար՝  ընդամենը 1 170 109,44 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար մեկ հարյուր ինն ամբողջ քառասունչորս հարյուրերորդական) ՀՀ դրամ, հաշվի առնելով  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը,

բ․0.09395հա բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հողամասի արժեքը՝ 262 268,094 (երկու հարյուր վաթսուներկու հազար երկուհարյուր վաթսունութ ամբողջ իննսունչորս հազարերորդական) ՀՀ դրամ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի IV․ գլխի 33.1․ կետի բ) ենթակետը և 33.2․ կետը:

Ընդամենը՝ 1432377,534(մեկ միլիոն չորս հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր յոթանասունյոթ ամբողջ հինգ հարյուր երեսունչորս հազարերորդական) ՀՀ դրամ:

գ․Վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի IV․ գլխի 35.1․ կետը։

2.Ավագանու որոշման ընդունման օրվանից, ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից  15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գնման նախապատվության առաջարկը չընդունվելու, կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում, նշված կառույցները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.09395հա  հողամասը կվաճառվի աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner