Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14/01/2010 թվականի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշման 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն ստորև ներկայացված Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության թփուտ հողատեսքը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու համար․
կադաստրային ծածկագիր՝ 10-029-0105- , մակերեսը՝ 12․84115հա։
2.Անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով:
3․Հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։