|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 ապրիլի 2024 թվականի N 41Ա |
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻՑ 200Ք/Մ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ «ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով, 75-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի բ) ենթակետի և 39-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող Շատին գյուղի 2-րդ փողոց, թիվ 118 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 10-035-0003-0018 կադաստրային ծածկագրով հողամասից 200 քմ հողատարածքը անհատույց օգտագործման, առանց մրցույթի 10(տաս) տարի ժամկետով հատկացնելու «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» ծրագիրն իրականացնելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -9 ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|