Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով
ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից 25/քսանհինգ/ տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին՝
1) կադաստրային ծածկագիր՝ 10-044-0219-0025, մակերեսը՝ 0,46397հա, արոտավայր հողատեսք,
2)կադաստրային ծածկագիր՝ 10-044-0220-0007, մակերեսը՝ 0,01611հա, արոտավայր հողատեսք,
2.Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 110 /մեկ հարյուր տաս/ տոկոսը:
3.Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։