Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով,
ավագանին որոշում է՝
1.Հաստատել 08-ը սեպտեմբերի 2022թ. թիվ 8 արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2.27-ը հունվարի 2022 թվականի «Եղեգիս համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
3.Եղեգիս համայնքի 2022 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին,
4.Եղեգիս համայնքի գույքագրման ցուցակներում լրացումներ կատարելու մասին,
5.Եղեգիս համայնքի ավագանու 27/01/2022թ. թիվ 14Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին,
6.Եղեգիս համայնքի ավագանու 15/07/2022թ. թիվ 84Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
7.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները սահմանելու մասին,
8.Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողը վարձակալությամբ տրամադրելու մասին,
9.Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
10.Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
11.Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից աճուրդային կարգով օտարելու մասին,
12.Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին,
13.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին,
14.Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Էդիկ Թևոսի Սաֆարյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։