Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 05-ը հունիսի 2024թ. թիվ 62Ա որոշման առաջին մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի 44-րդ կետի ը) ենթակետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքերը երկու տարի ժամկետով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով տրամադրել «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ին՝
1)կադաստրային ծածկագիր 10-041-0201-0241, մակերեսը 227,6956հա,
2)կադաստրային ծածկագիր 10-041-0201-0242, մակերեսը 11,6498հա:
Ընդհանուր մակերեսը 239,3454հա։