|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 դեկտեմբերի 2022 թվականի N 157Ա |
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի N 120Ն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի 6-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1․Հաստատել Եղեգիս համայնքի ավագանու ֆինանսատնտեսական և զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արտուշ Հակոբյանի թեկնածությունը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -8 ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -4 ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|