Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 30/09/2024թ․ թիվ 11-Ն հրամանով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ՈՒժը կորցրած ճանաչել Եղեգիս համայնքի ղեկավարի 25-ը հուլիսի 2018թ. «Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային ներքին կարգապահական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 118Ա որոշումը։
2․Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը՝ համաձայն սույն որոշման կից հավելվածի։