Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, գետաբերանին գտնվող ուռենու ծառը տարիների ընթացքում չորացել, բաժանվել է երկու մասի և վայր ընկնելու դեպքում կարող է փակել գետակի հունը ու էրոզիայի ենթարկել ափամերձ տարածքը։ Բացասական հետևանքներից խուսափելու համար, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․ Հատել Արտաբույնք գյուղի տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, գետաբերանին գտնվող վերոնշյալ ուռենու ծառը։
2․ Հատված ուռենու ծառը որպես վառելափայտ անհատույց հատկացնել Արտաբույնք գյուղի սոցիալապես անապահով բնակիչներ Մամաշ և Խանում Կիրակոսի Մարգարյաններին։