|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 դեկտեմբերի 2022 թվականի N 160Ա |
ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՍԵՐՎԻՏՈՒՏՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 213-րդ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածի պահանջներով
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքի /կադաստրային ծածկագիր՝ 10-041-0201-0162/, մակերեսը՝ 0,00688հա/ նկատմամբ կնքել սերվիտուտի պայմանագիր «Էլիս ՀԷԿ» ՍՊԸ-ի և համայնքի միջև՝ ՀԷԿ-ի սպասարկման նպատակով: 2.Սերվիտուտը տրամադրել 50 (հիսուն) տարի ժամկետով, վարձավճարի չափը սահմանելով տարեկան 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -8 ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -4 ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|