Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 86Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2025 թվականի N 86Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման  նախարարի  2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացնել մրցույթ`         

         աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.1-4)՝ սույն թվականի մայիսի 20-ին, ժամը 10։30-ին,

         աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.2-3)՝ սույն թվականի մայիսի 20-ին, ժամը 12։00-ին,

         աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.3-2)՝ սույն թվականի մայիսի 30-ին, ժամը 10։00-ին,

         աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.3-3)՝ սույն թվականի մայիսի 30-ին, ժամը 11։30-ին,

         աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.3-5)՝ սույն թվականի մայիսի 30-ին, ժամը 14։00-ին,

        աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.3-7)՝ սույն թվականի մայիսի 30-ին, ժամը 15։30-ին,

        աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.3-8)՝ սույն թվականի մայիսի 30-ին, ժամը 17։00-ին։

  1. Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման առաջին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Հայտարարության տեքստը` համաձայն սույն որոշման կից հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner