|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 ապրիլի 2023 թվականի N 58Ա |
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11/04/2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 45Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
ավագանին որոշում է՝ Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 11-ի «Պետական սեփականություն հանդիսացող հողատեսքը կառուցապատման իրավունքով տրամադրմանը համաձայնություն տալու մասին» թիվ 45Ա որոշման բովանդակությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող ջրային նպատակային նշանակության հողատեսքը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով ՓՀԷԿ-ի կարգավորիչ ավազանի ընդլայնման նպատակով տրամադրելուն՝
կադաստրային ծածկագիր 10-021-0565- , մակերեսի չափը 0,05521հա»։ |
Կողմ -13 ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՍԱԹԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՆԱԶԱՐՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՍԱՇԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|