Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ Կամո Վարազդատի Թադևոսյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Անժելա Ժորժիկի Մկրտչյանի (կինը), Անի Կամոյի Թադևոսյանի (աղջիկը), Արմինե Կամոյի Թադևոսյանի (աղջիկը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0093-0005, մակերեսը՝ 0,154հա) տրամադրել Եղեգիս համայնք, Արտաբույնք գյուղ, Կենտրոնական փողոց, տուն 60 հասցեն։