Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, 5-րդ կետի դ) ենթակետի 3-րդ պարբերությունով, 8-րդ կետի պահանջներով, 9-րդ կետի 1-ին պարբերությունով, 10-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանի դրույթները, Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալի 14/10/2025թ․ թիվ 113Ա կարգադրությունը, Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 29/09/2025թ․ թիվ 203 հրամանը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հերթական ատեստավորումն անցկացնել 2026 թվականի հունվարի 22-ին։
2.Հաստատել 2026 թվականի հունվարի 22-ին ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ցուցակը՝ համաձայն սույն որոշման կից հավելվածի:
3. Հանձնարարել Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով կազմակերպել 2026 թվականի հունվարի 22-ին անցկացվելիք ատեստավորման նախապատրաստական աշխատանքները:
4.Աշխատակազմի քարտուղար Աննա Վանիկի Դանիելյանի ատեստավորմանը հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկման համար լիազորված անձ նշանակել աշխատակազմի գլխավոր մասնագետ Գարեգին Եղյանին, իսկ մյուս համայնքային ծառայողների ատեստավորմանը՝ համաձայն Եղեգիս համայնքի ղեկավարի 2018 թվականի մարտի 15-ի թիվ 48Ա որոշման 3-րդ կետի։