Այսօր: Կիրակի, 14 Դեկտեմբերի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 242Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2025 թվականի N 242Ա

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ՝ ՍԵՎԱԿ ԱՐՄԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին ենթակետով և 48-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի բնակարանային հարցերի հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 4-ի  արձանագրությունը և Սևակ Արմանի Խաչատրյանի 12/11/2025թ․ գրավոր դիմումը (մտից 1883)

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Ֆունկցիոնալության խորը  աստիճանի սահմանափակումով  հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայող Սևակ Արմանի Խաչատրյանին ճանաչել բնակարանի կարիքավոր և վերցնել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման` հիմք ընդունելով հետևյալ հանգամանքները.

  1)Սևակ Արմանի Խաչատրյանն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վնասվածք է ստացել հակառակորդի հետ շփման գծում, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով (ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ Ա․ Ավետիսյանի կողմից 03/06/2025թ․-ին տրամադրված N 36/2821 տեղեկանքն, որն ուժի մեջ է անժամկետ)։

  2)Ներկա պահին Սևակ Արմանի Խաչատրյանի, նրա կնոջ՝ Մարիետա Արտակի Հարությունյանի և դստեր՝ Լուսե Սևակ Խաչատրյանի անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հիմք՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի 24/06/2025թ. N ԱՏ-24062025-99-058 և 24/06/2025թ. N ԱՏ-24062025-99-059 տեղեկանքները): 

2․Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, սահմանված կարգով և ժամկետներում, ուղարկել համապատասխան մարմիններին։

3․Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N1419-Ն որոշման 15-րդ կետի սահմանված կարգով և ժամկետներում` բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի աշխատակազմ։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Եղեգիս համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner