Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» թիվ 987-Ն որոշման 1-ին մասի 9-րդ կետը, և հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Աղնջաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Արման Սամսոնի Հովհաննիսյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքը /0,1538հա մակերեսով, 10-007-0155-0009 կադաստրային ծածկագրով/ փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման /բնակելի տուն կառուցելու համար/:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը: