Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողատեսքն աճուրդով օտարելու մասին․
կադաստրային ծածկագիր 10-035-0040-0041, մակերեսը 0,103հա։
2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 120 (մեկ հարյուր քսան) տոկոսը:
3. Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում: