Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Քարագլուխ 8-րդ փողոց 1 հասցեում գտնվող քաղաքացի Սպարտակ Դենիկի Զոհրաբյանին և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0115-0001) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, և 18-րդ կետի ա) ենթակետի դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի գյուղ Քարագլուխ 8-րդ փողոց 1 հասցեում գտնվող քաղաքացի Սպարտակ Դենիկի Զոհրաբյանին (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Գրիգոր Սպարտակի Զոհրաբյանին (որդին), Գայանե Սպարտակի Զոհրաբյանին (դուստրը), Ծաղիկ Ասատուրի Վարդանյանին (կինը) սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0115-0001, մակերեսը 0,13961 հա) առկա 245,8ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցները ճանաչել օրինական և անշարժ գույքի նկատմամբ սեփականատերերի սեփականության իրավունքը (կցվում է անշարժ գույքի հատակագիծը)։
2․Ինքնակամ կառույցներն օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024EJ4Q5K:
3․Օրինականացման համար սահմանված վճարը 245,8ք/մ ընդհանուր մակերեսով կառույցների համար գումարը կազմում է 117534,08 ՀՀ դրամ, որից 66,3 ք/մ մակերեսով օժանդակ կառույցների համար գումարը կազմում է 21322,08 ՀՀ դրամ, և 179,5 ք/մ մակերեսով բնակելի տան համար 96212 ՀՀ դրամ։ Ընդհանուր 117 534,08 ՀՀ դրամը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:
5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։