Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխի դրույթները․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնք, գյուղ Եղեգիս թիվ 12 հասցեում գտնվող (10-021-0114-0067 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0536հա մակերեսով, Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը էներգետիկայի հողամասին) Եղեգիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված արտադրական շինությունները (մակերեսը՝ 420,78ք/մ) համարել Եղեգիս համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական (կցվում է շինությունների և հողամասի հատակագիծը):
2․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023PF9FEN:
3․Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 16/10/2026թ․ թիվ 71Ա որոշումը սույն որոշման 2-րդ կետում նշված օրինականացված շինությունները և 0,0536հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին.
ա) Վճարել ինքնակամ կառուցված 420․78ք/մ արտադրական նպատակային նշանակության շինությունների համար՝ ընդամենը 531024,36 (հինգ հարյուր երեսունմեկ հազար քսանչորս ամբողջ երեսունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը։
բ)Վճարելու 0,0536հա Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը էներգետիկայի հողամասի արժեքը՝ 116740,8 (մեկ հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր քառասուն ամբողջ ութ տասնորդական) ՀՀ դրամ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի IV․ գլխի 33.1․ կետի գ) ենթակետը:
գ)Վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
4.Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա։
5.Ավագանու որոշման ընդունման օրվանից, ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գնման նախապատվության առաջարկը չընդունվելու, կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում, նշված կառույցները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.0536հա հողամասը կվաճառվի աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով երկամսյա ժամկետում:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: