Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 10-ը սեպտեմբերի 2026թ․ թիվ 62 Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը անհատույց, 25 (քսանհինգ) տարի ժամկետով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար, համայնքի կարիքները հոգալու նպատակով․
1)Կադաստրային ծածկագիր 10-041-0201-0252, մակերեսը 0,40329հա, արոտավայր հողատեսք։