Այսօր: Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 244Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2026 թվականի N 244Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂՆՋԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 09․03․2022թ․ թիվ 20Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման 25-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով․

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 1.Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Արամ Երանոսի Սիմոնյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության անջրդի վարելահող  հողատեսքի (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0163-0053, մակերեսը՝ 0,052հա) նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:  

2.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության արդյունքում (գյուղատնտեսական նշանակության վարելահող  հողատեսքը փոփոխվել է նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիր՝ 10-007-0163-0053, մակերեսը՝ 0,052հա) որպես կադաստրային արժեքների տարբերություն հաշվարկել 56758 (հիսունվեց հազար յոթ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ։

3․Առաջարկել քաղաքացի Արամ Երանոսի Սիմյանին՝ վճարել 56758 ՀՀ դրամը համայնքային բյուջեի 900 355 113 060 հաշվեհամարին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner