Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 53Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 53Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԶՈՀՎԱԾ, ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՍՊԵՏ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՆԱՀԱՊԵՏ ՆՎԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՌԱԹՈՒՄԲ ԳՅՈՒՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՆ ԿԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՍՊԵՏ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՆԱՀԱՊԵՏ ՆՎԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ-ՊԱՆԹԵՈՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի բնակիչ, 2022 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության   համար զոհված, գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ,  փոխգնդապետ  Նահապետ Նվերի Մարգարյանի հիշատակը հավերժացնելու նպատակով երախտապարտ հայրենակիցների հանգանակությունների միջոցով Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի  մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի գերեզմանոցին կից  կառուցվել է հուշահամալիր: Հուշահամալիրը զբաղեցնում  է 250 /երկու հարյուր հիսուն/  քառակուսի մետր տարածք: Հուշահամալիրում հավերժացված են Հայ ժողովրդի, պետության և պետականության, Հայաստանի Հանրապետության համար իրենց կյանքը տված հերոսների դիմանկարները ու իմաստալից ասույթները՝ նվիրված հայրենիքին, ազգին, պետությանը, ինչը հայեցի դաստիարակության, հայրենասիրական մղումների աղբյուր է հանդիսանում:

 

     Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներից բխող բովանդակությունից

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

     1.Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ընթացքում  2022 թվականի սեպտեմբերի 28-ին զոհված, գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, փոխգնդապետ  Նահապետ Նվերի Մարգարյանի հիշատակին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի  մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի գերեզմանոցին կից  կառուցված 250 (երկու հարյուր հիսուն)  քառակուսի մետր տարածք զբաղեցրած հուշահամալիրը ճանաչել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության   համար զոհված գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի  ասպետ, փոխգնդապետ  Նահապետ Նվերի Մարգարյանի անվամբ զինվորական հուշահամալիր-պանթեոն:

     2.Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում ընդունման պահից:


Կողմ -9

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner