Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հաստատել 18-ը հուլիսի 2024թ. թիվ 6-րդ արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2024թ. առաջին կիսամյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,
3․Եղեգիս համայնքի 2024 թվականի առաջին կիսամյակի տարեկան աշխատանքային պլանի և իրականացված ծրագրերի վերաբերյալ հաշվետվության հաստատման մասին,
4․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող առևտրի սրահը կառուցապատող Սահակ Խաչիկի Հովհաննիսյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին,
5․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղային հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար երկու տարի ժամկետով պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու մասին,
6․Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու վերաբերյալ Եղեգիս համայնքի հայտը հաստատելու մասին,
7.Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի անդամի թեկնածու առաջադրելու մասին,
8․Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի անդամների թեկնածուներին հաստատելու մասին,
9․Եղեգիս համայնքում «Թումոն տուփի մեջ» ծրագիրն իրականացնելու նպատակով հողամասի գնումը անհետաձգելի համարելու և Եղեգիս համայնքի ավագանու 19/04/2024թ․ թիվ 41Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին,
10․Դրամական օգնություն ցուցաբերելու մասին,
11․02-ը փետրվարի 2024 թվականի «Եղեգիս համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
12․Եղեգիս համայնքի 2024 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին,
13․ ՈՒղերձ ընդունելու մասին։