Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1.Հաստատել 13-ը օգոստոսի 2021թ. թիվ 7 արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝ 2.Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող էլազ-բլ 880 բարձիչ էքսկավատորով, <<կամազ>> մակնիշի ավտոմեքենայով, վոլտրա -90 տգ մակնիշի թրթուրավոր բուլդոզերով, <<գազել>> մակնիշի միկրոավտոբուսով և <<ուազ>> մակնիշի ավտոմեքենայով համայնքապետարանին մատուցվող ծառայությունների դիմաց սակագներ և վարորդի վարձատրության չափ սահմանելու մասին, 3.Արտակ Դավթի Խաչատրյանին <<Եղեգիս համայնքի պատվավոր քաղաքացի>> կոչում շնորհելու մասին, 4.Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին: |