Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 հունվարի 2025 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 37-րդ հոդվածի պահանջներով, Եղեգիս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբեր 17-ի «Եղեգիս համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 23-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Եղեգիս համայնքում մասնակցային բյուջետավարման գործընթաց իրականացնելու մասին»  N143Ա որոշումները 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Եղեգիս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝

1)Ահարոն Գաբրիելյան (համայնքի ղեկավարի առաջին տեղակալ), hանձնաժողովի նախագահ,

2)Սամվել Մարտիրոսյան (համայնքի ղեկավարի տեղակալ), հանձնաժողովի նախագահի տեղակալ,   

3) Աննա Դանիելյան (համայքապետարանի աշխատակազմի քարտուղար), հանձնաժողովի քարտուղար,

4)Մուրադ Օհանյան   (համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ), հանձնաժողովի անդամ,

5) բնակավայրերի վարչական ղեկավարները, որպես հանձնաժողովի անդամներ,

6)Նարեկ Մարտիրոսյան   (համայնքի ավագանու անդամ,  ավագանու ֆինանսատնտեսական և զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ), հանձնաժողովի անդամ,

7)Հունան Ստեփանյան («Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն), հանձնաժողովի անդամ, 

8)Սիլվա Խորենյան (համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ՝ Ժ/Պ), հանձնաժողովի անդամ,

9) Գարեգին Եղյան (համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ), հանձնաժողովի անդամ։  

2.Հաստատել մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը ՝ համաձայն հավելված N 1-ի։
3.Հաստատված ժամանակացույցին համապատասխան կազմել և համայնքի ղեկավարին ներկայացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվություններ՝ համաձայն հավելված N 2-ի։
4.Հաստատել առաջարկների ներկայացման հայտի ձևաթուղթը՝ համաձայն հավելված N 3-ի։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner