Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում ասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշման հավելվածի 11-րդ կետը, Եղեգիս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբեր 17-ի «Եղեգիս համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 23-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Եղեգիս համայնքում մասնակցային բյուջետավարման գործընթաց իրականացնելու մասին» N124Ա որոշումները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Եղեգիս համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը իրականացնելու, գործընթացի փուլերի՝ նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, իրազեկման, առաջարկների ընդունման և նախնական գնահատման, ծրագրերի իրականացման և հաշվետվությունների ընդունման նպատակով, ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հանձնաժողովի նախագահ` Ահարոն Գաբրիելյան (համայնքի ղեկավարի առաջին տեղակալ),
նախագահի տեղակալ՝ Սամվել Մարտիրոսյան (համայնքի ղեկավարի տեղակալ),
անդամներ՝ Աննա Դանիելյան (համայքապետարանի աշխատակազմի քարտուղար),
Մուրադ Օհանյան (համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ),
բնակավայրերի վարչական ղեկավարները,
Նարեկ Մարտիրոսյան (համայնքի ավագանու անդամ, ավագանու ֆինանսատնտեսական և զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ),
Հունան Ստեփանյան («Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն)։
2․Հաստատել հանձնաժողովի լիազորությունները՝ համաձայն հավելված 1-ի։
3․ Հաստատել հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի։
4․ Հաստատել առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը՝ համաձայն հավելված 3-ի։
5․ Հանձնաժողովին՝ 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը իրականացնել սույն որոշման 4-րդ հավելվածով հաստատված ժամանակացույցի համաձայն։
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: