Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Վ. Հարությունյանի դիմումը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Քաղաքացի Վազգեն Վարազդատի Հարությունյանի կողմից Եղեգիս համայնքի բյուջե վճարված 10489 (տասը հազար չորս հարյուր ութսունինը) ՀՀ դրամ գումարի չափով գերավճարի հաշվին իրականացնել հաշվանցում (10489 ՀՀ դրամ գերավճարը առաջացել է VAZ 21065 մակնիշի 37AO620 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը 09-03-2022թ․ օտարելու և VAZ 21061 մակնիշի 35RV303 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը 06-05-2021թ․ օտարելուարդյունքում):
2.Հանձնարարել Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետին՝ ապահովել գումարի հաշվանցումը հարկ վճարողին պատկանող VAZ 21150 մակնիշի 37HK036 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի հարկային պարտավորությունների մարմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: