Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ե. Բաբայանի դիմումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Քաղաքացի Եղիշե Վարանցովի Բաբայանի կողմից Եղեգիս համայնքի բյուջե վճարված 4665 (չորս հազար վեց հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ գումարի չափով գերավճարի հաշվին իրականացնել հաշվանցում (4665 ՀՀ դրամ գերավճարը առաջացել է VAZ 2106 մակնիշի 18LL549 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը 27/05/2024թ․ օտարելու արդյունքում):
2.Հանձնարարել Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետին՝ ապահովել գումարի հաշվանցումը հարկ վճարողին պատկանող VAZ 2106 մակնիշի 18LL549 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի հարկային պարտավորությունների մարմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: