Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետով և հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ղեկավարի 20/11/2023թ․ թիվ 260Ա որոշումը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1)Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի Սիրանեսի փողոց թիվ 27/1 հասցեում գնվող 0.01168 հա հողամասը (ծածկագիր՝ 10-029-0014-0014, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման) և հողամասի վրա ինքնակամ կառուցված 18,5քմ (արտաքին մակերեսը՝ 25,7ք/մ) առևտրի սրահը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառուցապատող Սահակ Խաչիկի Հովհաննիսյանին:
2)Հաստատել հողամասի և առևտրի սրահի համար հաշվարկված գումարները.
ա․25,7 ք/մ ընդհանուր արտաքին մակերեսով առևտրի սրահի համար՝ ընդամենը 145950,3 (մեկ հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր հիսուն ամբողջ երեք տասնորդական) ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը,
բ․0.01168հա բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հողամասի արժեքը՝ 53927,28 ՀՀ դրամ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի IV․ գլխի 33.1․ կետի բ) ենթակետը և 33.2․ կետը:
Ընդամենը՝ 199877,58 (մեկ հարյուր իննսունինը հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ հիսունութ հարյուրերորդական) ՀՀ դրամ:
գ․Վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի IV․ գլխի 35.1․ կետը։