Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ավագանին որոշում է՝ 1.Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի «Ծաղկահովիտ» կոչվող հանդամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2 /երկու/ հա մակերեսով արոտավայր հողատեսքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Աղնջաձոր բնակավայրի բնակիչ Ռուբիկ Ռաֆայելի Հովհաննիսյանին։
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրեր, վճարի չափը սահմանելով տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: |