Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝
1. Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի «Եղեգիս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի N 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 120Ն որոշման կից հավելվածում՝
ա)Կանոնակարգի 2-րդ գլուխը /Ավագանին և նրա լիազորությունները/ լրացնել նոր 42.3/ կետով՝ «42.3.համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է տեղական հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր։»:
բ) Եղեգիս համայնքի ավագանու Կանոնակարգի 7-րդ գլուխը /Ավագանու նստաշրջանները և նիստերը/ լրացնել նոր 98.1 կետով՝ «98.1. օրակարգի հաստատումից հետո ավագանու նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ՝
1.Նիստ վարողը ըստ օրակարգի ներկայացնում է քննարկվող հարցը և դրա վերաբերյալ հիմնական ու հարակից զեկուցողներին.
2.Հիմնական զեկուցողի ելույթը ՝ մինչև 10 րոպե.
3.Հարցեր հիմնական զեկուցողին՝ մինչև 2 րոպե.
4.Հարակից զեկուցողի ելույթը՝ մինչև 5 րոպե.
5.Հարցեր հարակից զեկուցողին՝ մինչև 2 րոպե.
6.Մտքերի փոխանակություն՝ մինչև 3 րոպե.
7.Նիստը վարողի եզրչափակիչ ելույթը՝ մինչև 4 րոպե.
8.Քվեարկություն։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։